Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 18, 2011 14:55

Նախագահը գոհունակությամբ է խոսել բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման մասին, ինչը կարևորվել էր նաև Նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:

Նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ Վրացական կողմից` Ախալցխա-Բաթումի տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը:-0-

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply