ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տվել ռմբակոծել Լիբիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2011 12:59

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը որոշում է ընդունել Լիբիայի վերաբերյալ, ինչը  փաստորեն թույլ է տալիս ռազմական գործողություններ կիրառել Քադաֆիի ռեժիմի դեմ: «Կողմ» են քվեարկել  Անվտանգության Խորհուրդի հիմնական և ժամանակավոր անդամներից  15-ից 10-ը, Ռուսաստանը ձեռընպահ էր:

Գերմանիան, որը որոշումը չի պաշտպանել , հայտարարել է , որ չի մասնակցի ռազմական գործողություններին: Իտալիան պատրաստ է տրամադրել իր ռազմական բազաները, մասնավորապես Սիցիլիայում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի  ամենամոտ  հենակետը  Լիբիային:

Որոշման մեջ կետ կա, որը բացառում է ցամաքային գործողությունները:

Լիբիայի երկնակամարում կլինի նաև անթռիչք գոտի, դա չի վերաբերի հումանիտար բեռ  տեղափոխող  և օտարերկրացիներ   տարհանող  օդանավերին:

Ակտիվ գործողությունները կարող են սկսել մոտակա ժամերին: Քադաֆիի դեմ ռազմական գործողություններին կմասնակցեն Ֆրանսիան,Անգլիան,ԱՄՆ-ն, ինչպես նաև Արաբական պետությունների լիգան: Ռազմական օգնություն պատրաստ է տրամադրել  նաև Նորվեգիան: Արևմտյան կոալիցիայի ռազմական նավերն և ավիացիան  կօգտագործեն Կրետեի,Կիպրոսի,Սիցիլիայի  և Եգիպտոսի ռազմական բազաները:

Լիբիայի պատասխանը շատ չի ուշացել.ցանկացած ռազմական գործողություն Ջամահիրիի դեմ արտաքին աշխարհից  կառաջացնի Միջերկրականի  համար վտանգ: Քաղաքացիական և ռազմական օբյետները կդառնան լիբիական հակահարձակման թերախներ:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply