Այրվել են խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2011 12:33

Մարտի 17-ին՝ժամը 14.25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորում՝Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը  մեկուսացվել է ժամը 15.12-ին, մարվել`15.40-ին:  Այրվել է 1,7 հա խոտածածկ տարածք և 3 ծառ:

Նույն օրը՝ժամը 14.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայք քաղաքին հարակից հանդամասում:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.12-ին, մարվել`15.53-ին:  Հրդեհի երկու տարբեր օջախներում այրվել է ընդհանուր 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք, 10 ծառ և նույնքան խաղողի վազ:

Նույն օրը՝ժամը 15.33-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի թիվ 52 տանը:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.52-ին, մարվել`16.17-ին:  Այրվել է Ն.Շաբոյանին պատկանող անասնագոմի հարակից օժանդակ շինության տանիքը` 15 քմ մակերեսով,   այնտեղ կուտակած 0,5 խմ  վառելափայտ և հարակից 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 16.24-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել`17.53-ին:  Գ.Թումանյանին պատկանող հողամասում այրվել է 1 հա խոտածածկ տարածք, թփուտներ և 5 ծառ:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply