Տիգրան Պետրոսյանը կխաղա Տաշքենդում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 18, 2011 12:22
Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմեկնարկի ուզբեկ առաջին գրոսմայստեր Գեորգի Աղզամովի 5-րդ հուշամրցաշարը: 104 շախմատիստների պայքարին կմասնակցի նաև գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Ալեքսեևը (2688), որին հաջորդում են ուկրանիացի Եվգենի Միրոշնիչենկոն (2670), իսրայելցի Միխայել Ռոյզը (2661): Տիգրան Պետրոսյանն այս ցուցանիշով 7-րդն է (2620): Մրցաշարը կավարտվի մարտի 26-ին:






Facebook
Tweet This
Email This Post
