Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը` շախմատի Ջերմուկի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2009 14:49

Ջերմուկում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի ներկացուցիչ Եվգենի Ալեքսևի նկատմամբ: Դա Արոնյանի առաջին հաղթանակն է այս մրցաշարում:

Դիրքային պայքարում մեր երկրի ներկայացուցիչն աստիճանաբար մեծացրեց ճնշումը և 72-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Վլադիմիր Հակոբյանը, հանդես գալով սպիտակ ֆիգուրներով, միավորը բաժանեց բուլղարացի Իվան Չեպարինովի հետ: Մրցակիցները կատարեցին 44 քայլ: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Դմիտրի Յակովենկո-Գատա Կամսկի` 1:0, Պետեր Լեկո-Պավել Էլյանով, Սերգեյ Կարյակին-Բորիս Գելֆանդ, Էթյեն Բաքրո-Ռուստամ Կասիմջանով, Եվգենի Ինարկիև-Վասիլի Իվանչուկ` ոչ-ոքի: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր երկու շախմատիստները խաղալու են սևերով: Արոնյանի մրցակիցն է Չեպարինովը, Հակոբյանի` Կամսկին: Մրցաշարային աղյուսակը 1,5-կան միավորով գլխավորում են Արոնյանը, Չեպարինովը, Լեկոն:

1-ական միավոր ունեն Հակոբյանը, Յակովենկոն, Էլյանովը, Կարյակինը, Գելֆանդը, Բաքրոն, Կասիմջանովը, Իվանչուկը: Կեսական միավոր են վաստակել Ալեքսեևը, Ինարկիևը, Կամսկին:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply