Գիտնականները պարզել են` ինչու են կանայք հրաժարվում սեքսից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 18, 2011 12:28

Գիտնականները հրապարակել են տխուր վիճակագրություն. Կանանց 50%-ը հրաժարվում է սեքսից, որովհետև կարծում է , որ գեր է: Սոցիոլոգները ապշած են. կանանց կեսը տառապում է անլիարժեքության բարդույթից: Նույնիսկ մի քանի կիլոգրամը կարող է անձնական կյանքը փչացնել: Գեր կանայք խուսափում են սեռական հարաբերություններից:  Բացի այդ, նրանք այնքան են հոգնում օրվա ընթացքում, որ ցանկությունը պարզապես կորչում է: Գիտնականների այս եզրակացությունները հիմնված են 4000 կանանց հարցման պատասխանների վրա: Պարզվել է, որ 30% կարծում է, թե իր` ճարպով տձևացած արտաքինը բավարար պատճառ է, որ հրաժարվի սեքսից, 22%-ը գտնում է, որև սեքսուալ կյանքը չի երջանկացնում իրեն  նույն պատճառով: Մասնագետների  համոզմամբ, այս ամենի մեղքը գոյություն ունեցող գեղեցկության չափորոշիչներն են, որոնք ակամայից պարտադրվում են ԶԼՄ-ներով:

Դիտվել է 2168 անգամ:
Print Friendly

Leave a Reply