Մարզասերների և լրագրողների աչքից հեռու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2011 12:13

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ից կսկսի նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտի 26-ին Երևանում Ռուսաստանի ընտրանիի հետ կայանալիք հանդիպմանը: Հավաքականը պարապմունքներ կանցկացնի Ավանի  հարմարավետ մարզաբազայում: Որպեսզի թիմը նպատակային աշխատի, որոշվել է, որ մարզումները փակ են լինելու մարզասերների և լրագրողների համար: Հավաքականը բաց պարապմունք կանցկացնի միայն հանդիպման նախօրյակին` «Հանրապետական» մարզադաշտում:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply