Արոնյանը` միանձնյա առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2011 11:50

Մոնակոյում անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովին:  Կույր պարտիայում Արոնյանը  74-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Արագ շախմատի պարտիան կարճատև էր: 35-րդ քայլին Հաշիմովն իրեն պարտված ճանաչեց: Արոնյանը 8 միավորով  միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, քանի որ մյուս առաջատարը` նորվեգացի  Մագնուս Կառլսենն ուկրաինացի Վասիլի Իվանչուկին զիջեց 0:2 հաշվով: Երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը` 6,5 միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը կմրցի ռուսաստանցի  Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ով 5,5 միավորով  4-րդ հորիզոնականում է:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply