Փորձագետները կարծում են, որ Ճապոնիայի ԱԷԿ-ների վթարից կարելի էր խուսափել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2011 11:38

Ճապոնիան մերժեց ԱՄՆ-ի ` ռեակտորների սառեցման աշխատանքներին  օգնելու առաջարկն այն ժամանակ, երբ ԱԷԿ-ում տեղի ունեցավ վթարը: Այսպիսի լուր էին տարածել ճապոնական ԶԼՄ-ները:

Դիտարկելով ԱՄՆ-ի առաջարկը, որոմ նախատեսվում էր վթարված ռեակտորների ապամոնտաժում, կառավարության ղեկավարն ու  Tokyo Electric Power (TEPCO) օպերատոր –ընկերության մասնագետները մերժեցին այն: Աղբյուրի համաձայն, մասնագետներն այն ժամանակ կարծում էին, որ  դեռևս «վաղ է օգնություն ընդունել» և որ կարող են սեփական միջոցներով  ռեակտորի շարքից դուրս եկած սառեցման համակարգը նորոգել:

Այս տեղեկության հրապարակումից հետո  մի շարք պաշտոնյաներ ու փորձագետներ հայտարարեցին, որ հնարավոր կլիներ ճգնաժամից խուսափել, եթե ժամանակին չմերժվեր ԱՄՆ-ի առաջարկած օգնության ձեռքը:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply