ՄԱԿ-ի որոշումը ՆԱՏՕ-ին ազատություն տվեց Լիբիայի վրա հարձակվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2011 11:13

Արևմտյան երկրները կարող են Քադաֆիի ուժերին ռմբակոծել  այսօր ՄԱԿ-ում ընդունված  որոշման համաձայն:

Չի բացառվում , որ անօդաչու ավիացիայի կիրառման առաջին թռիչքները կիրականացվեն  մոտակա ժամերին, եթե Քադաֆին  իր ` Բենգազիում «վճռական մարտերի» սպառնալիքներն  իրականացնի:

Բրիտանական  ВВС-ի  տվյալներով, գործողությունը  հնարավոր է սկսվի ուրբաթ երեկոյան: Մարտական գործողություններին կարող է մասնակցեն Քաթարի և Միացյալ Արաբական Էմիրությունների ուժերը:

Իսկ Մուամար Քադաֆին նախապատրաստում է ասիմետրիկ  պատասխան-հարձակում` քաղաքացիական ավիալայներների ու նավերի ուղղությամբ: ՄԱԿ-ի որոշումն ընդունելուց առաջ դեռևս Մուամար Քադաֆին սպառնացել էր, որ ներխուժման  դեպքում կրակ կբացի  Միջերկրական ծովի  շրջանի բոլոր ինքնաթիռների ու նավերի ուղղությամբ.«Բոլոր շարժվող օբյետները, ինչպես քաղաքացիական , այնպես էլ զինվորական, կդառնան թիրախ մեր հակագրոհի ժամանակ»,- ասվում է  լիբիական ԶԼՄ-ների հրապարակած Քադաֆիի հայտարարություններում:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply