Բերլուսկոնիի անվան շուրջ ծավալված սեքս-սկանդալը` ոգեշնչման աղբյուր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2011 10:27
Իտալիայում վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անվան շուրջ բորբոքված սեքս-սկանդալը ոգեշնչել է լեհական սրճարանի խոհարարին` ստեղծելու մի նոր պիցա:
Բաղադրատոմսի հեղինակը որոշել է ավելացնել անչոուս, թուզ, իտալական ապուխտ, սխտոր, սպանախ, մոցարելա պանիր և մեծ քանակությամբ սև պղպեղ: Խոհարար Վալտեր Բուսալակիի կարծիքով, այս բաղադրիչներն արտահայտում են իտալացի քաղաքական գործչի սեքսուալ կյանքի բազմազանությունը. «Այս պիցան Բերլուսկոնիի կազմակերպած խարախճանքի նման է, ուր կարող ես ամեն ինչ գտնել և որոնք համեմված են կծվությամբ»:
Նորամուծությունն իսկույն իր տեղն է զբաղեցրել սրճարանի ճաշացանկում և արդեն հասցրել է սիրվել:






Facebook
Tweet This
Email This Post
