Ճապոնիայի վերականգնման ծախսերը գնահատվել են 150 մլրդ դոլար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2011 9:31
Ամերիկյան 3M կորպորացիան Ճապոնիայի վերականգնման ծախսերը գնահատել է 50-150 մլրդ դոլար:
3M-ը նշում է, որ երկրաշարժի պատճառով երկրի տնտեսությունը սկզբում զգալի կտուժի, սակայն, հետագայում ավերածությունները վերացնելը լրացուցիչ խթան կլինեն ՀՆԱ-ի աճին:
Bloomberg-ը գրում է , որ եթե ծախսերը նշված գումարի առավելագույն` 150 մլրդ-ի սահմանին հասնեն, ապա կնշանակի, որ երկրաշարժի ավերածությունները կգերազանցեն «Ռիտա» ու «Կատրին» փոթորիկների ավերածությունները. դրանց հետևանքով ավերվել էին Մեքսիկական ծոցի գյուղերն ու քաղաքները: Այս փոթորիկները համարվեցին ԱՄՆ-ի պատմության ամենաավերիչ աղետը: Փոթորիկների հետևանքների վերացման ու վերականգնման ծախսերը գնահատվեցին 70-130 մլրդ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
