«Մեսենջեր»-ը դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2011 9:12

Միջմոլորակային «Մեսենջեր» զոնդն առաջին անգամ աստղագիտության պատմության մեջ դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր:

«Մեսենջերը»  ուղեծիր դուրս գալու պահին (մոսկովյան ժամանակով 04:10-ին) գտնվել է  Արեգակից 46 մլն կմ և Երկրից 155մլն կմ   հեռավորության վրա: Միջմոլորակային զոնդը այդ ուղեծրում կաշխատի մեկ տարի: Այն մշակվել է ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունում: Զոնդը տիեզերք է արձակվել 2004-ին և  մոտեցել Մերկուրիին 2008- 2009 թթ: Առաջին երկու մոտեցումների ժամանակ կազմվել էր Մերկուրիի մակերևույթի լրիվ քարտեզը: Արձակման պահից զոնդը կատարել է 7,9 մլրդ կմ ուղերթ:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply