Պրոֆեսոր Շըրըմփը սուզվեց փչովի լողավազանի մեջ` 11 մ բարձրությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2011 8:52

Ամերիկացի Դարեն Թեյլորը` պրոֆեսոր Շըրըմփ մականունով, ռեկորդ է սահմանել` 11 մ բարձրությունից սուզվելով մանկական փչովի լողավազանի մեջ: Ընդ որում, թռիչքի պահին ջրի մակարդակը եղել է ընդամենը 30 սմ: Թռիչքից հետո  նա պատմել է իր նախապատրաստությունների  ու սուզվելու իր մեթոդների  մասին: Վնասվածքներից խուսափելու նպատակով  Թեյլորը հայտնագործել է  ջրի մեջ վայրէջք կատարելու իր համակարգը. օդում նա ձգվում է ու աշխատում լողավազանում հայտնվել ողջ մարմնով: Այդպիսով, մեղմացնում է հարվածի ազդեցությունը: Նա գերադասում է սուզվել փոքր ինչ սառած ջրի մեջ, որպեսզի  մի քիչ երկարաձգի վայրէջքը: Ռեկորդային թռիչքը կատարվել է նորվեգական Թրոնհեյմ քաղաքում: Նրան հետևել են տասնյակ դիտորդներ: Պրոֆեսորի համար այս թռիչքը պաշտոնապես գրանցված 13-րդն է  եղել` 25-ամյա կարիերայում:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply