Կալիֆոռնիական ոսկու բնակտորն աճուրդում ռեկորդ է սահմանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2011 8:29
Կալիֆոռնիայում գտնված բնակտորը, որը կշռում է 100 տրոյական ունցիա (3,1 կգ-ից ավելի) Սակրամենտոյի աճուրդում վաճառվել է 400 հազար դոլար:
Holabird-Kagin Americana-ի ներկայացուցչի խոսքով, մինչ աճուրդը սկսվելը, ենթադրվում էր, որ բնակտորը կվաճառվի 200 հազար դոլար:
Լոտի համար 7 գնորդ է սակարկել: Բնակտորի նոր տիրոջ անունը չի հրապարակվում: Այն Կալիֆոռնիայում է հայտնաբերվել 2010-ին: Ենթադրվում է, որ այն նահանգի տարածքում գտնված նման խոշոր վերջին բնակտորն է: Կալիֆոռնիայում XIX դ կեսերին «Ոսկու տենդի» ժամանակ միլիոնավոր մարդիկ էին տարված ոսկու փնտրտուքով:
Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր բնակտորը գտնվել է 1854-ին, որի քաշը 195 տրոյական ունցիա էր ( ավելի քան 6 կգ): Մյուս բնակտորների պես դա էլ ձուլվեց ու պահվեց մինչ մեր օրերը: Եթե Սակրամենտոյի բնակտորը ձուլվեր, ապա դրա դիմաց կարելի էր ընդամենը 140 հազար դոլար ստանալ:






Facebook
Tweet This
Email This Post
