«Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագիրը դուրս է գալիս շրջագայության

Օրվա լուր | | August 11, 2009 15:06

Սոս Սահակյան«Ոսկե Ծիրան»միջազգային կինոփառատոնը  «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրով 3-րդ անգամ` օգոստոսի 13-23-ը կհյուրընկալվի Արցախում և Ջավախքում: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն  միջազգային խաղարկային մրցույթում մրցանակների արժանացած Գեորգի Օվաշվիլիի  «Մյուս ափը», Օզջան Ալպերի «Աշուն»ֆիլմերը, ինչպես նաև  Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Աշոտ Մովսիսյանի և Սպարտակ Ղարաբաղցյանի «21-րդ դարի վանդալները»վավերագրական ֆիլմը և  4 դոկումենտալ ֆիլմեր:

Արցախում և Ջավախքում փառատոնը կբացվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հայկական տարբերակով: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ծնունդով ջավախքցի Աշոտ Մելքոնյանը, որ աջակցում է «Ոսկե ծիրանը անիվների վրա»ծրագրին, այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ Ջավախքը ոչ թե ջրբաժան կարող է լինել, այլև բարեկամության կամուրջ:«Ջավախքը երբեք թշնամության ջրբաժան չի կարող լինել Հայաստանի և Վրաստանի միջև,- ասաց Մելքոնյանը,-հատկապես, եթե գործ ունենք մշակույթի հետ. հայ-վրացական կինորավեստը միայն կարող է նպաստել բարեկամության ստեղծմանն ու ամրապնդմանը»:

«Sovrano» ընկերության հիմնադիր տնօրեն, ծնունդով ջավախքցի Սոս Սահակյանն էլ, ով կինոփառատոնի մշտական հովանավորներից է, ասաց, թե Ջավախքը հիմա ավելի շատ հոգևոր սննդի կարիք ունի, քան նյութական աջակցության:  «Sovrano»-ն  հանրապետության մասշտաբով 17-րդ խոշոր հարկատուն է`  որպես կինոփատռատոնի մշտական հովանավոր. «Մանթաշյաց ասպետ» մրցանակի հավակնորդներից է:

Ծրագրի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը  ռուսալեզու և հայալեզու են: Կինոփառատոնը   շրջագայում է համապատասխան տեխնիկայով( կինոէկրան, պոյեկտորներ և այլն):

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply