Ոստիկանությունը ՀԱԿ-ի հանրահավաքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 22:23

Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն  տարածել Մատենադարանի մոտ ընդդիմության հանրահավաքի մասին:
«Մարտի 17-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Հանրահավաքը սկսվեց ժամը 17.20-ին: Մասնակցում էր 9000 մարդ:
Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի եւ Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթեւեկությունը:

Հանրահավաքն ավարտվեց ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվեց երթ դեպի Օպերայի հրապարակ:

Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply