Միշել Օբաման այգեգործի ուղեցույց կգրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 18:49

44-ամյա նախագահ Օբամայի կինը` Միշելը գիրք կգրի այգեգործության ու առողջ սննդի վերաբերյալ:  Այդ մասին հայտնել են  Crown Publishing Group.  հրատարակչության ներկայացուցիչները: Նրանց խոսքով գիրքը լույս կտեսնի 2012-ին: Վերնագիրը դեռևս որոշված չէ: Հրատարակիչներն ասում են նաև, որ Միշել Օբաման իր աշխատությունից ոչ մի եկամուտ չի ստանա, քանի որ հոնորարը ծառայելու է  բարեգործական հիմնադրամին: Գրքի հիմնական թեման այգեգործությունն է: Մասնավորապես, Միշել Օբաման կշարադրի իր անձնական փորձն ու մեթոդը: Բացի այդ, նա կկիսի առողջ սննդի իր ընտանեկան գաղտնիքներն ու ֆիզկուլտուրայի օգտակար խորհուրդներ կտա:

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply