Նյու Յորքում վաճառքի է հանվել ամենաթանկ առանձնատունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 18:21
Նյու Յորքի ամենաթանկ առանձնատան արժեքը 90 մլն դոլար է, այն կարելի է վարձակալել ամսական 210 հազար դոլարով:
Շինությունը գտնվում է Մանհեթնի Վերին Իսթ-Սայդ շրջանում: Գոթական ոճով կառուցված առանձնատան մակերեսը 1673 քառ մետր է: Ունի 10 ննջասենյակ, 11 լողասենյակ, 3 խոհանոց ճաշասենյակ` 50 հոգու համար, փայտով դրվագված գրադարան, աշխատասենյակ, վերելակ, մի քանի բուխարի, բար և մարզասրահ: Տան ետևում այգի կա: Առանձնատունը կառուցվել է 1916-ին, Woolworth առևտրային ցանցի հիմնադիր Ֆրանկ Ուինֆիլդ Վուլվորտի ցանկությամբ: 1995-ին անշարժ գույքը 6 մլն դոլարով ձեռք էր բերել Ամերիկայում մասսայականություն վայելող սպորտային ակումբների հիմնադիր Լյուսիլ Ռոբերթսը: Մինչ այս Նյու Յորքի ամենաթանկ առանձնատունը համարվում էր Harkness-ը, կրկին Մանհեթնում: 2006-ի հոկտեմբերին 53 մլն դոլարով այն գնեց ներդրող բանկիր Քրիստոֆեր Ֆլաուերսը:






Facebook
Tweet This
Email This Post
