Առաջին սերիական Superjet-ը Հայաստան կթռչի ապրիլին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 18:04

“Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ” ընկերությունը Sukhoi Superjet 100  լայներ կտրամադրի  “Արմավիա” ավիաընկերությանը 2011-ի ապրիլին: Finmeccanica  իտալական կազմակերպության տնօրենը մարտի 16-ին հայտնել է Reuters-ին, որ “Արմավիան”, որ “Աէրոֆլոտի” հետ միաժամանակ լայների առաջին պատվիրատուներից է ու  Superjet  կստանա 2-3 ամսից: Տարածաշրջանային Sukhoi Superjet 100-ը հաշվարկված է 68-103 ուղևորի համար, մշակվել է Boeing և Finmeccanica-ի հետ համատեղ:

Superjet –ը մերձմայրուղու ինքնաթիռ է, որը նախատեսված է 95 ուղևոր տեղափոխելու համար: Superjet նախագիծը ենթադրում է 1000 ինքնաթիռ  արտադրել, որոնք արտադրողի մտահղացմամբ գլխավորապես կողմնորոշված կլինեն միջազգային շուկայի համար:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply