Ժառանգություն՚ -ը հաղորդագրություն է տարածել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքների խախտման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 17:58

2011 թվականի մարտի 15-ից, ժամը 16.00-ից ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է Երևանի Ազատության հրապարակում: ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հացադուլավոր անձի համար վրանի տեղադրման փորձը բռնի ուժով արգելել են: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյան էլ հայտարարել է, որ թույլ չի տալու տեղադրել վրանը:

Այժմ ոստիկանների թիվը գնալով ավելանում է, եւ նրանք փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը:

ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայություն

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply