“ԱՐՏԱԳԵՐՍ 2” երեկոյան դպրոցի փակման արարողություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2011 17:37

2011 թ. փետրվարի 18-ից մարտի 18-ը շուրջ 50 երիտասարդներ մասնակցեցին  «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցին, որը կազմակերպվել էր “Պրոսպեկտուս” տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից (նախագահ՝ պ.գ.թ. Թամարա Վարդանյան, փոխնախագահ՝ պ.գ.թ. Սուրեն Մանուկյան)`ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Դասընթացը վերնագրված էր «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարները»  և ներառում էր  հումանիտար ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ դասախոսություններ Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց ռազմարվեստի, հայ մշակույթի և հայոց ազգային ինքնության մասը կազմող այլ կարևորագույն բնութագրիչների մասին։

Մարտի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում (Աբովյան 50 ա հասցեով /ԵՊՀ Պատմ. ֆակուլտետի մասնաշենքի ու Բժշկ. համալսարանի միջեւ/), ժամը 20:00, տեղի կունենա «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցի վկայականների հանձման և փակման հանդիսավոր արարողությունը:

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply