Ալկոհոլային խմիչքները կարող են լինել բերանի և կոկորդի քաղցկեղի պատճառ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2009 14:22

alkoholԳիտնականները քաղցկեղով հիվանդացությունների թվի աճը կապում են ալկոհոլի օգտագործման աճի հետ: Ըստ նրանց` 40-ամյա կանանց և տղամարդկանց մոտ բերանային խոռոչի և կոկորդի քաղցկեղի հիմնական պատճառը ալկոհոլային խմիչքներն են: Վերջին տասնամյակում, ըստ վիճակագրական տվյալների, 4 անգամ մեծացել է 40-50 տարեկան մարդկանց մոտ շրթների, կոկորդի և բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդացությունը:

Մեծ Բրիտանիայում, օրինակ, 1950-ից ի վեր ալկոհոլի օգտագործման մակարդակն աճել է 2 անգամ: Ամեն տարի, ինչպես հաղորդում է «BBC»-ն, Մեծ Բրիտանիայում 1800 մարդ է մահանում բերանի քաղցկեղից: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ 90-ականներից ի վեր բերանի քաղցկեղով տառապող տղամարդկանց թիվն աճել է 28 տոկոսով, իսկ կանանցը` 24 տոկոսով:

Բժիշկներն ասում են, որ բերանի խոռոչի քաղցկեղը հնարավոր է բուժել, եթե այն բացահայտվի վաղ շրջանում: Հիվանդության հիմնական ախտանիշներն են բերանի խոռոչում կարմիր կամ սպիտակ բծերը, ճաքերը, որոնք չեն անցնում 3 շաբաթից հետո. ականջացավը ևս կարող է վկայել հիվանդության զարգացման մասին:

Դիտվել է 2194 անգամ:
Print Friendly

Leave a Reply