Ըստ պատգամավորի` Ր. Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակը գրավելու անհաջող փորձ է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 15:12
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակը գրավելու անհաջող փորձ է, որը կարող է վատ հետեւանքներ ունենալ: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը` միաժամանակ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի վատ հետեւանքներ ասելով:
Ըստ ՀՀԿ պատգամավորի` «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, ով միաժամանակ նաեւ ԱԺ պատգամավոր է, չորս տարի շարունակ ինտեգրված չի եղել Խորհրդարանին: «Ինքս էլ պատգամավոր եմ, սակայն չեմ ճանաչում իմ գործընկերոջը: Պատգամավորի ստատուսը նրա համար երկրորդական է: Իր խմբակցությունը շատ ակտիվ աշխատում է խորհրդարանում, սակայն նա երբեք էլ ինտեգրված չի եղել այդ աշխատանքներում»,-պարզաբանեց Հ. Հարությունյանը:






Facebook
Tweet This
Email This Post
