Առաջարկվել է հակահրեականությունը չափել «գիբսոններով»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 14:46

Հրեական Jewish Journal ամսագրի խմբագիր Ռոբ Էշմանն առաջարկում է հանրահայտ մարդկանց հակահրեական արտահայտությունների  չափման իր տարբերակը:

Նա գրում է, որ հրեաների հանդեպ ատելությունը կարելի է չափել «գիբսոններով»: Չափման միավորը, ինչպես գլխի ենք ընկնում, անվանվել է հայտնի դերասան Մել Գիբսոնի պատվին, որը 2006-ին իրեն թույլ տվեց հակահրեական արտահայտություն անել:

Էշմանն առաջարկել է հակահրեականությունը չափել ըստ Գիբսոնի սանդղակի` 1-10 գիբսոնով: Օրինակ` Լոս Անջելեսում լույս տեսնող ամսագրի խմբագիրը վերջերս դերասան Չարլի Շինի արտահայտությունը  պրոդյուսեր Չակ Լորիի հասցեին (վարջինիս կոչել է Խաիմ Լևին) գնահատել է 2 «գիբսոն»: 4 «գիբսոն » էլ գնահատել  է դիզայներ Ջոն Գալյանոյին, որը խոստովանել է, որ սիրել է  Հիտլերին` Փարիզի սրճարաններից մեկում տեղի ունեցած քաշքշուկների ժամանակ:

5 «գիբսոն» է ստացել Ջուլիան Ասանժը, ով հայտարարել է , որ դավադիրների մի խումբ ու ազդեցիկ հրեա խմբագիրները որոշել են վերացնել  WikiLeaks-ը: Իսկ  հրեաների հանդեպ  մեծ`  10 «գիբսոնի»  արհամարհանք կարելի է տեսնել ԱլՔաիդայի կամ էլ Խամասի կայքերում:

Մել Գիբսոնը հայտնի է իր  ատահայտություններով` արված լատինամերիկացիների, սևամորթների, կանանց, միասեռականների ու հրեաների մասին: Երբ նրան 2006-ին  բռնեցին ոչ սթափ վիճակում վարելու համար, նա ոստիկանության ներկայացուցչի մոտ իրեն թույլ տվեց ասելու` «հրեաները մեղավոր են աշխարհիս բոլոր պատերազմների համար»:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply