Վանաձորում 75-ամյա տղամարդու են սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 14:41

Երեկ` ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած վերքով և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը:

Նույն օրը, ժամը 20.30-ին, Առաքելյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից` վերջինիս ահազանգով:

Ոստիկանությունից հաղորդում են, որ փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply