Ռադիոակտիվ ամպը հասել է Կալիֆոռնիայի առափնյա շրջան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 14:12
«Ֆուկուշիմա-1» ԱԷԿի վթարի հետևանքով առաջացած ռադիոակտիվ ամպն այս գիշեր հատել է Խաղաղ օվկիանոսն ու հասել Կալիֆոռնիայի ափամերձ շրջան : Այդ մասին հայտնել է The New York Times –ը:
Անիմացիոն քարտեզի վրա երևում է, որ հինգշաբթի ռադիոակտիվ ամպը պետք է հասնի Ալեուտյան կղզիներ` ճանապարհին ցրվելով, իսկ հաջորդ օրը հասնի ցամաք: Ընդ որում, ճառագայթման մակարդակը չի ճշտվում: Գիտնականների հաշվարկներով, ծայրագույն դեպքում, ափամերձ բնակավայրերի բնակիչների առողջությանը աննշան վնաս կհասնի: Չեռնոբիլյան ԱԷԿ-ի աղետից հետո 1986-ին ամպն ամերիկյան առափնյա բնակավայրեր հասավ ճառագայթման արտահոսքից 10 օր հետո միայն, բայց այն իրենից այլևս վտանգ չէր ներկայացնում:






Facebook
Tweet This
Email This Post
