Մարտական կազմով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 17, 2011 14:15
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված աշխարհի գավաթի թիմային խաղարկութանը մասնակացել էր ոչ ուժեղագույն կազմով: Սակայն մարտի 29-ից ապրիլի 3-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան մեր թիմի լավագույնները: Ահա, թե ում է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկել հավաքականում.
55 կգ` Ռոման Ամոյան. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
60 կգ` Վահան Ջուհարյան
66 կգ` Սասուն Ղամբարյան
74 կգ` Արսեն Ջուլֆալակյան. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
84 կգ` Արթուր Շահինյան
96 կգ` Արթուր Ալեքսանյան
120 կգ` Յուրի Պատրիկեև. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն






Facebook
Tweet This
Email This Post
