Սպասվում է ուշագրավ միջոցառում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 17, 2011 13:54

Մարտի 26-ին կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի  Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպման նախօրյանկին ուշագրավ միջոցառում է նախատեսվում անցկացնել:  Երևանի «Միկա» մազադաշտում մրցելու են Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների հավաքականները: Ակնկալվում է,  որ խաղադածտ դուրս կգան հանրաճանոթ ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Յուրի Կոֆտունը, Ապրիկ Ցվեյբան, Վագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը,  Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլիշանսկին, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը և ուրիշներ: Սպասվում է, որ Երևան կժամանի և այդ օրը մեծարանքի կարժանանա լեգենդար  «Արարատի» մարզիչ, ֆուտբոլի Ռուսաստանի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply