Սոցիոլոգ.«Րաֆֆի Հովհաննիսյանի արածն էպատաժ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2011 13:51

Րաֆֆի Հովհաննիսյանի արածն էպատաժ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` մանրամասնելով, որ էպատաժը փորձ է տպավորություն ստեղծել ոչ սովորական արարքներով. այն միշտ ունի նպատակ և  կոնկրետ հասցեատեր:

Սոցիոլոգն ասում է, որ թյուր կարծիք է, թե  Հովհաննիսյանի արածը պայքար է իշխանության դեմ: Ադիբեկյանի  խոսքով` դա  պայքար է «բողոքավոր ընտրազանգվածի» ձայների համար: «Փողոցային դեմոգրաֆիայի հարթակն արդեն իսկ «սեփականաշնորհված» է Հայ ազգային կոնգրեսի կողմից, ուստի այնտեղ հայտնվողը դժվար կարողանա նույնքան ազդեցություն ունենալ:

Խորհրդարանական հարթակում առավել հաջող հանդես են գալիս ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, նույնիսկ ԲՀԿ-ն նախընտրում է աշխատել մարդկանց հետ անմիջականորեն` ընտանիքներում, բնակավայրերում, աշխատավայրերում»,- ասաց Ադիբեկյանը` ընդգծելով, որ  Հովհաննիսյանի այս քայլի հասցեատերն ընդդիմադիր դաշտն է:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply