Դժբախտ պատահար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 17, 2011 13:31

«Интерфакс» լրատվական գործակալության վկայությամբ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի և «Զենիթ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևի կինը` Մարինան, ավտովթարի զոհ է դարձել: Պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի պողոտայում: Նրա վարած «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, հետո էլ` ծառին: Մարինայի հետ ավտոմեքենայում եղել է մի տղամարդ, որի ինքնությունը ճշտվում է: Նա վնասավածքներով, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մարինա Մալաֆեևան Սանկտ Պետերբուրգի «Մ 16» խմբի պրոդյուսերն էր: Նա նաև համանուն գեղեցկության սրահի սեփականատերն էր: Մարինան և Վյաչեսլավն արդեն 10 տարի է ամուսիններ են և ունեն  երկու երեխա: Քսյուշան 7 , իսկ  Մաքսիմը 5 տարեկան է: Ի դեպ, 2010-ին, մորը կորցնելուց հետո, Վյաչեսլավը երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէր գալիս:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply