Էրդողանը Ռուսաստանի նախագահին է նվիրել Մոսկվայի Լենին-Աթաթուրք պայմանագրի պատճենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 17, 2011 12:09

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է նվիրել երկու երկրների միջեւ 1921. մարտի 16-ին ստորագրված պայմանագրի կրկնօրինակը, նաեւ հոբելյանական նամականիշ, որ թուրքական իշխանությունները թողարկել են փաստաթղթի ստորագրման 90-ամյակի կապակցությամբ:

Նա հիշեցրել է, որ 1921թ. Խորհրդային Ռուսաստանը ճանաչել է Թուրքական Հանրապետությունը եւ երաշխավորել համատեղ սահմանների անխախտելիությունը:

«Շատ կարեւոր տարեթիվ է… 90 տարի առաջ ստորագրվեց բարեկամության եւ եղբայրության պայմանագիրը, որ շրջադարձային եղավ մեր պատմության ընթացքում: Շնորհիվ Մոսկվայի պայմանագրի ճանաչվեցին մեր արեւելյան սահմանները»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

Նշենք նաեւ, որ այսօր Էրդողանի Մոսկվա այցելությունը հենց մարտի 16-ին կազմակերպելու դեմ Երեւանում բողոքի ակցիա է անցկացրել ՀՅԴ երիտասարդները:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply