Ապօրինի ծառահատում` Այգուտի անտառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 13:10

Երեկ`  ժամը 06.20-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Այգուտ գյուղի ճանապարհին կանգնեցրել են 42-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է ապօրինի հատված 5 լորենի:

Ավտոմեքենայի ուղևոր, 34-ամյա  Տիգրան Խ.-ն հայտնել է, որ  Այգուտ գյուղի անտառից ծառերը կտրել է ինքը:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply