Տևական ընդմիջումից հետո
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 17, 2011 13:03
7-ամյա ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչի առաջին խաղում մադրիդցիները հյուրընկալվելիս ոչ-ոքի էին խաղացել Ֆրանսիայի «Լիոնի» հետ` 1:1: Տանը կայացած պատասխան խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները հաղթեցին 3:0 հաշվով և պայքարը շարունակելու իրավունք ստացան: Իսկ ահա, Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել դանիական «Կոպենհագենին»` 0:0: Այդուհանդերձ, պայքարը կշարունակեն անգլիացիները, քանի որ երկու շաբաթ առաջ նրանք հյուընկալվելիս 2:0 հաշվով առավելության էին հասել «Կոպենհագենի» նկատմամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ հաջորդ փուլի ուղեգրեր էին նվաճել նաև Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», Իսպանիայի «Բարսելոնան», Իտալիայի «Ինտերը», Գերմանիայի «Շալկե-04-ը» և Ուկրաինայի «Շախտյորը»: Մարտի 18-ին վիճակահանությամբ կորոշվեն մրցակից զույգերը:






Facebook
Tweet This
Email This Post
