Պապուասները կօգնեն Ուսմանովին ծովի հատակից ոսկի ու պղինձ արդյունահանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 12:48

Պապուա Նոր Գվինեայի  կառավարութունը կհամագործակցի ռուս միլիարդատեր  Ալիշեր Ուսմանովի  հետ. կանադական Nautilus Minerals-ի (որի խոշորագույն փայատերն է Ուսմանովը)   Solwara 1-ի նախագծով ենթադրվում է  Պապուայի տնտեսական գոտում պղնձի ու ոսկու հանքաքարի արդյունահանում: Հանքաքարի կուտակումները գտնվում են Նոր Իռլանդիա կղզուց  30 կմ հեռավորության վրա: 1600 մ խորությամբ հանքը  1996-ին էր հայտնաբերվել է ավստրալացի մասնագետների կողմից: Իսկ 2005-ից այդ նախագծով զբաղվում է Nautilus Minerals-ը: Սա  ծովի հատակից   ոսկու արդյունահանման աշխարհում առաջին նախագիծն է, որի  աշխատանքները,   ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2013-2014 թթ:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply