Վաղը կընտրեն «Երգեցողություն» անվանակարգի մրցանակակրին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | մարտի 17, 2011 12:56
Վաղը` մարտի 18-ին, ժամը 14-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում տեղի կունենա դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում հանրապետության նախագահի 2010 թ. Երիտասարդական մրցանակի հավակնորդների ընտրության երկրորդ` եզրափակիչ փուլը:
Ելույթ կունենան վեց մասնակիցներ: Մուտքն ազատ է:
Դիտվել է 924 անգամ:





Facebook
Tweet This