Զոքանչին սպանած փեսան ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 12:44

Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում այս տարվա հունվարի 5-ին  կատարված սպանության փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրգործի նյութերի, նշված թաղամասում տեղակայված` Արթուր Հարությունյանին պատկանող անասնապահական ֆերմային կից տնակում կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մամիկոնյանի ու զոքանչի` Ալվինա Ֆեոդորովայի միջեւ, որի արդյունքում Ա. Մամիկոնյանը հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ զրկելով կյանքից: Այնուհետեւ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Ա. Մամիկոնյանն իր կնոջ` Տատյանա Ֆեոդորովայի հետ միասին Ա. Ֆեոդորովային թաղել են նշված ֆերմայի մերձակայքում:

ԼՂՀ գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ մարտի 9-ին  Ա. Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով /սպանություն/: Վերջինիս նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրվել է կալանքը: Իսկ Տ. Ֆեոդորովային մեղադրանք է առաջադրվել ՔՕ 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /հանցագործությունը պարտակելը/:

Դիտվել է 2072 անգամ:
Print Friendly

Leave a Reply