Տեղաբաշխվել են 10 տարի մարման ժամկետով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2011 12:36

Այսօր  տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական  երկարաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 390 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 800 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 590 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 812 514 506 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3604 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4400 տոկոս:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել  7 գործակալ:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply