Իրանցի գիտնականները կառուցել են թռչող ափսե
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 12:32
Թեհրանում բացված ռազմավարական տեխնոլոգիաների ցուցահանդեսում իրանցի մասնագետները ցուցադրել են երկրում առաջին անօդաչու «թռչող ափսեն», հաղորդել Է Fars լրատվական գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների՝ «Զոալ» («Սատուրն») թռչող ապարատի շնորհանդեսը, որն իրոք ունի դասական թռչող ափսեի ձեւ, տեղի Է ունեցել Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայությամբ:
«Զոալ»-ը, որը դարձել Է Farnas օդատիեզերական ընկերության եւ Իրանի ավիացիայի ու տիեզերական ինդուստրիայի հետազոտությունների ասոցիացիայի (IASIA) համատեղ մշակման արդյունքը, բազմապրոֆիլ ապարատ Է՝ օդալուսանկարահանման բնագավառում մասնագիտացմամբ:
Արտասովոր ձեւի անօդաչու թռչող ապարատը սարքավորված Է ինքնաղեկասարքով, GPS գլոբալ դիրքավորման համակարգով եւ պատկերի ձեւավորման ու հաղորդման երկու առանձին համակարգերով: Նորաստեղծական ապարատի զանգվածա-եզրաչափքային բնութագրերի մասին չի հաղորդվում, սակայն գործակալությունը ճշտում Է, որ այն կարող Է թռչել ինչպես շենքերում, այնպես Էլ բաց օդում:






Facebook
Tweet This
Email This Post
