Իրանը հերթական հրթիռն է արձակել տիեզերք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 12:02

Իրանը արձակել է «Կավոշգար -4» (Հետազոտող-4) հրթիռը:

Հրթիռում թեսթային պատիճ կա:

Սրանից առաջ 2010-ի փետրվարին էլ արձակվել էր «Կավոշգար -3» հրթիռը, որը նույնպես փորձնական պատիճ ուներ: Հետագայում պարզվեց, որ պատիճում կենդանի օրգանիզմներ          /կրիա, անողնաշարավորներ և այլն/ են ուղարկվել տիեզերք:

Հրթիռի տեխնիկական բնութագրերը նախորդի պես գաղտնի են պահվում:

Արևմտյան մասնագետների տվյալներով, 27 մ երկարությամբ  հրթիռը կշռում է 85 տոննա և ունի մի քանի աստիճան (ճշգրիտ թիվն անհայտ է):

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply