Ստեփանակերտում ապրիլի 7-ին տղամարդիկ անակնկալ կմատուցեն կանանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 12:22
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ` ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի կունենա մեծ միջոցառում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի օգնական Արեւիկ Հովսեփյանը, այդ օրը ելույթ կունենան միայն տղամարդիկ, միաժամանակ` անակնկալներ են նախատեսված հանդիսատես կանանց համար: «Ելույթ կունենան միայն արական սեռի ներկայացուցիչ երգիչները, ծաղիկներ կնվիրեն կանանց, ինչպես նաեւ կլինեն մի շարք անակնկալներ»,-տեղեկացրեց նախարարի օգնականը` չցանկանալով բացել փակագծերը:






Facebook
Tweet This
Email This Post
