13-ամյա տղան բեկոնի հոտով մոմերի արտադրություն է հիմնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 11:38
Օհայոյի 13-ամյա բնակիչը հիմնել է մոմերի արտադրություն` պատրաստված հատուկ տղամարդկանց ճաշակով: Խարթ Մեյնի արտադրանքների շարքում կարելի է գտնել` բեկոնի, նոր թխած պիցայի, փայտի տաշեղների, բեյսբոլի նոր կաշվե ձեռնոցների ու նույնիսկ հնձած խոտի հոտերով մոմեր: Պատանի ձեռներեցի խոսքով, այս գաղափարը պատկանում է քրոջը, ում նա օգնել է դպրոցական բարեգործական տոնավաճառի համար մոմեր պատրաստել: Նա նշում է նաև, որ այն մոմերն «աղջկական» հոտ ունեին, իսկ իր մտահղացմամբ, մոմերը ձեռք բերեցին տղամարդուն հաճո հոտեր: Իր արտադրության համար Մեյնն օգտագործում է պահածոյացված ապուրի տարաները, իսկ թե ինչպես է հոտերը ստանում` չի պարզաբանում: Այս աշխատանքում նրան օգնում են ծնողները: Պատրաստի արտադրանքը ձեռներեցը վաճառում է ինտերնետի միջոցով կամ էլ տեղական փոքր խանութներում, իսկ մեկ մոմի արժեքը 5 դոլար է: Ներկայումս Խարտին հաջողվել է վաճառել 500 մոմ: Նա խոստովանել է, որ վաճառքից գոյացած գումարով մտադիր է նոր հեծանիվ գնել:






Facebook
Tweet This
Email This Post
