79-ամյա կնոջը ինսուլտի նշաններով գտել են բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 11:35
Երեկ՝ժամը 09.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 51-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ ինսուլտի նշաններով հայտնաբերվել է 1932թ.-ին ծնված Ալվինա Դարբինյանը և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
