Հրդեհ Գարեգին Նժդեհի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 11:21

Մարտի 16-ին՝ժամը 08.19-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.28-ին, մարվել`09.53-ին:  Ա. Մաղաքյանին պատկանող ավտոտնակում այրվել են կենցաղային և տնտեսական իրեր` 30 ք.մ.:

Նույն օրը՝ժամը 14.41-ին , ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.58-ին, մարվել`15.01-ին: Այրվել են Կ. Պողոսյանին, Ս. Շահբազյանին, Թ. Կոստանյանին և Ա. Աբրահամյանին պատկանող տնամերձ հողատարածքներում 3 հա խոտածածկ տարածք և 20 պտղատու ծառ:

Նույն օրը՝ժամը 15.36-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում՝ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել`16.03-ին: Այրվել է խոտածածկ տարածք` 2000 քմ մակերեսով:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply