«Ես ամեն ինչ կանեմ, որ նա վերադառնա»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 11:05

Ընկերուհու առջև մեղքերը քավելու այսպիսի ինքնատիպ  միջոց է ընտրել Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջո Փեյջը: Հատուկ պատրաստված երկկողմանի ցուցատախտակը  կախել է վզից ու քայլում է հարազատ Բրայթնի փողոցներով: Փեյջի ընկերուհին, իմանալով, որ իր սիրելի երիտասարդը Facebook-ի միջոցով հարաբերություններ է ծավալել ուրիշի հետ, դադարեցրել է  տղայի հետ շփվել: Պաստառի վրա գրված է,  որ Փեյջը դավաճանել է ընկերուհուն ու այժմ մեղանչում է.«Ես շատ եմ սիրում նրան ու կանեմ ամեն ինչ, միայն թե նա վերադառնա ինձ մոտ: Ես ներողություն եմ խնդրում»,- գրված է մեղայական պաստառին: Փեյջն այսպիսով ուզում է անցորդների ուշադրությունը հրավիրել իր վրա.«Ինձ թվում է, որ ես մարդկանց դուր եկա, քանի որ վերջին հիմարի տեսքն ունեմ»: Վերջիվերջո, նրան հաջողվեց համոզել ընկերուհուն հանդիպել ու բացատրվել: Տղայի խոսքով, աղջիկը նրան երկրորդ հնարավորություն է տվել:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply