Կրթաթոշակային ծրագիր MASDAR -2011

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2011 10:58

Աբու Դաբիում հիմնված տեխնոլոգիաների և գիտության MASDAR կրթահամալիրը, որը գործում է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր (IRENA), շարունակում է 2011-12 ոսումնական տարվա համար տրամադրել կրթաթոշակներ: Ուսանողներն ուսման ընթացքում կստանան ամսական կրթաթոշակ, անվճար կացարան, կվճարվի ճանապարհածախսը, արտոնյալ կարգով կօգտվեն ուսմանն առնչվող բոլոր արտոնություններից: Թեկնածուները պետք է անցնեն համապատասխան թեստավորում անգլերեն լեզվից GRE և TOEFL/IELTS համակարգերով: Կրթաթոշակներին կարող են հավակնել նվազագույնը բակալավրի աստիճան ունեցող ուսանողները, որոնք ունեն համապատասխան մասնագիտական ուղղվածություն (մասնագիտությունները նշվում են ստորև): Մրցույթին կարող են մասնակցել նաև այն ուսանողները, ովքեր սովորում են բակալավրիատի վերջին կուրսում` մինչև MASDAR-ում ուսման անցնելը համապատասխան վկայական ունենալու պայմանով: Աբու Դաբիի MASDAR ինստիտուտում մագիստրոսական որակավորում կարող են ստանալ հետևյալ բնագավառներում.
1.Mechanical Engineering
2.Materials Science and Engineering
3.Water and Environmental Engineering
4.Information Technology
5.Engineering Systems and Management
6.Electrical Power Engineering
7.Microsystems
Պայմաններին և ուսումնական ծրագրերին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ www.masdar.ac.ae ինտերնետային կայքէջից: Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ուղարկեն Mr. Stephen Lee-ին` MASDAR ինստիտուտի ռեկտորի օգնականին, registrar@masdar.ac.ae էլ-հասցեով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 20-ը:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply