Հուշանվեր արտադրողը շփոթել է բրիտանական արքայազններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 10:38

Հուշանվերների արտադրանքով զբաղվող Guandong Enterprises  ֆիրման թողարկել է բաժակներ` բրիտանական արքայազն Ուիլյամի ու նրա սիրելիի` Քեյթ Միդլթոնի  առաջիկայում կայանալիք հարսանիքի կապակցությամբ:

Սակայն,  բաժակի վրա դրոշմված Ուիլյամի նկարի փոխարեն հուշանվերային խմբաքանակի վրա   նրա եղբոր` արքայազն Հարիի  նկարն է դրոշմված:

Ընկերության կայքէջում նշված է, որ ճենապակյա արտադրանքի թողարկման ժամանակ  չեն խորհրդակցել ոչ Ուիլյամի և ոչ էլ Միդլտոնի  կամ  էլ թագավորական ընտանիքից որևէ ներկայացուցչի հետ: Մնում է անհայտ. Հարիի նկարը սխալմունք է, թե` կատակ: Այսպես, թե այնպես, այժմ Քեյթի ու արքայազն Հարիի  (նկարի տակ գրված է, որ նկարում Ուիլյամն է)  նկարներով բաժակները  հասանելի են բոլորին: Բաժակն  արժե  9 ֆունտ 99 փենս (մոտ 11 եվրո):

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply