Փարիզում մեկ գիշերվա մեջ 31 մեքենա է այրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 11, 2009 12:59

franceՓարիզի Բանոլե արվարձանում բախումներ են ընթանում մի խումբ երիտասարդների և ոստիկանների միջև: Գիշերը երիտասարդները կոտրել են ոստիկանության բաժանմունքների ապակիները և պատուհանները, այրվել է 30 մասնավոր մեքենա և 1 տուրիստական ավտոբուս:
Բախումներն սկսել են երեկ` ոստիկանությունից փախչող 18-ամյա երիտասարդի մահվանից հետո: Ըստ ոստիկանության վարկածի` ոստիկանության հետապնդումից մոտոցիկլետով խուսափող երիտասարդը բախվել է մետաղյա արգելապատնեշին և մահացել ստացած վնասվածքներից: Սակայն մահացած երիտասարդի ընկերները պնդում են, որ ոստիկանական մեքենան է վրաերթի ենթարկել:
Ի նշան բողոքի` գիշերը մի խումբ երիտասարդներ փողոց են դուրս եկել` զինված մետաղյա ձողերով, հրդեհել են նաև ոստիկանական մեքենաներ:
2007-ի աշնանը 77 ֆրանսիացի ոստիկան տուժեց անկարգությունների պատճառով, որ առաջացել էր Փարիզից հյուսիս գտնվող Վիլե լե Բել քաղաքում` ոստիկանական մեքենայի հետ բախման պատճառով 16-ամյա մոտոցիկլիստի մահվանից հետո:

Դիտվել է 2609 անգամ:
Print Friendly

Leave a Reply