Քադաֆին խոստացել է գրավել Բենգազին 48 ժամվա ընթացքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 9:18
Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը հայտարարել է , որ Բենգազի քաղաքը, որ համարվում է ապստամբների գլխավոր պատվարը, իր հոր զորքերով կգրավի առաջիկա 48 ժամում: Այս հայտարարությունը Սաիֆն արել է մարտի 16-ին ֆրանսիական Earthtimes հեռուստաալիքի եթերում: Նա ընդգծել է, որ զորքերը «համարյա» Բենգազիում են, ու մարտական օպերացիան կարելի կլինի ավարտված համարել:
Տեղաբնակներից մեկի խոսքով, հայտարարությունը սուտ է: Նույն մարդու վկայությամբ` լիբիական առաջնորդի զորքերը չորեքշաբթի փորձել են Բենգազիի օդանավակայանը քանդել, սակայն դա նրանց չի հաջողվել: «Ալ Արաբիա» հեռուստաալիքն իր հերթին հայտնում է թե զորքը գրոհել է Միսուրաթա քաղաքի վրա, որը Տրիպոլիից արևելք է տեղակայված: Ինքը` Մուամար Քադաֆին, հարզացրույցում հայտարարել է, որ մտադիր չէ ընդդիմության հետ բանակցության մեջ մտնել. «Դա նույնն է, ինչ` խոսել «Ալ Քաիդայի» ահաբեկիչների հետ»: Նա վստահաբար հայտնել է, որ ընդդիմության առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլն ու իր մարտակիցներն «անկասկած փախչում են Եգիպտոս»:






Facebook
Tweet This
Email This Post
