Ճապոնիա.վերջին տվյալները զոհերի և ավերածությունների մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 17, 2011 6:48
Ճապոնիայի ազգային ոստիկանական վարչության տվյալների համաձայն, Ճապոնիայի երկրաշարժի և նրան հետևած ցունամիի հետևանքով զոհերի և անհետ կորածների ընդանուր թիվը 13 հազար մարդ է: Զոհվածների պաշտոնական թիվը 4 314 մարդ է, վիրավորվել են ` 2 285 -ը, անհետ կորած են 8 606 մարդ:
Փրկարար ծառայությունները շարունակում են նոր տվյալներ հաղորդել գտնված դիակների մասին: Փորձագետների կարծիքով ամենամեծ թիվը կազմում են անհետ կորածները:
Ըստ կազմակերպչական և կապի նախարարության տվյալների` երկրաշարժի և ցունամիի հետևանքով մասնակի վնասված տների քանակը մոտ 100 հազար է, ավելի քան 6,3 շենք ամբողջովին վերացել են : Երկրի հյուսիս արևելքում գտնվող 850 հազարից ավելի տուն մինչ այժմ առանց լույսի են: Տուժած շրջաններից տարհանվել են 446 հազ. բնակիչ:
Արևմտյան փորձագետների կարծիքով Ճապոնիային հասցված նյութական վնասը կազմում է 15 տրիլիոն յեն (187 միլիարդ դոլարից ավել), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
